|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նստաշրջանը: ԱԺ նորեկ պատգամավորներին բացատրեցին գրանցվելու կարգը, գրանցումը երկու անգամ արվեց: ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը գրանցման կարգին ծանոթացրեց այն պատգամավորներին, ովքեր առաջին անգամ էին մանդատ ստացել:
«Առաջընթաց ունենք` 89 պատգամավոր է գրացվել, սկսում ենք աշխատանքը»,- երկորդ անգամ գրանցումից հետո հայտարարեց ԱԺ նախագահը:
Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ քիչ հետո ԱԺ փոխնախագահի պաշտոնին առաջադրված 3 թեկնածուների փակ քվեարկություն կլինի, նաև դժգոհեց երեկվա քվեարկությունից` պահանջելով հստակ բացատել կարգը:
Ընտրության կարգը բացատեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Հետո արդեն ավելի մանրամասն բացատրեց ԱԺ նախագահ Բաբլոյանը՝ բացատրելով, թե «ծիտիկը» որտեղ պետք է դրվի:
Այժմ պատգամավորներն ընտրում են ԱԺ փոխնախագահներին:
Հիշեցնենք՝ թեկնածուները երեքն են՝ Հանրապետական կուսակցությունից Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը, «Ծառուկյան» դաշինքից` Միքայել Մելքումյանը: