կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 13:43
Հասարակություն

Վանաձորում խանութում ավազակային հարձակում կատարողին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին

Վանաձորում խանութում ավազակային հարձակում կատարողին ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին

Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հունիսի 10-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում Տարոն թաղամասի բնակիչ, 36-ամյա Արմեն Ա.-ն մտել է Կ. Դեմիրճյան փողոցում գործող խանութ, վաճառողուհուց պահանջել ծխախոտ, որից հետո տաղավարից վերցրել է «Բլեք» ապրանքանիշի ծխախոտ, կրակայրիչ և ծամոն ու առանց վճարելու փորձել է դուրս գալ: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վաճառողուհին պահանջել է,  որպեսզի նա գումարը վճարի, սակայն նա, ըստ վաճառողուհու հայտնածի, գրպանից հանել է  դանակ, հարվածել տաղավարին դրված կշեռքին, վաճառողուհու հասցեին էլ տվել սպանության սպառնալիքներ, հայհոյանքներ, ապա հափշտակել 800  դրամ արժողության նշված իրերը:

Ոստիկանները տաք հետքերով պարզել են Արմենի ինքնությունը, ապա նրան հայտնաբերել են  Կ. Դեմիրճյան փողոցում, բերման ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին, ապա ներկայացրել Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ որպես կասկածյալ Արմեն Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է  ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ձերբակալվածների պահման վայր: