|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մարտի 28-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղում գտնվող քարհանքում վարորդները վիճաբանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված արտադրամասում կատարած զննությամբ, քար կտրող մեքենայի վրայից, հայտնաբերել է 2 փաթեթ` 9.6 գ և 3.9 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգվածներով: Պարզվել է, որ դրանք պատկանում են 1965 թ. ծնված Ալբերտ Ա.-ին:
Նույն օրը, ժամը 13.45-ին, Ալբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և հայտնել, որ զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է կանեփի բույսերից, իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: