|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 17:40-ի սահմանում, ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: