|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Շաբաթ կեսգիշերին Չինաստանի հյուսիս-արևմտյան Ցինհայ նահանգում 10 կիլոմետր խորության վրա 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո փլուզվել է Մեծ պարսպի մի հատվածը, որը թվագրվում է Մինգ դինաստիայի ժամանակներից (1368-1644 թթ.):
«Մեծ Չինական պատից երկու մետր փլուզվել է հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Շանդան նահանգում, ոը 114 կմ հեռավորության վրա է էպիկենտրոնից»,-գրել է Global Times թերթը։
Ուժեղ սեյսմից հետո իշխանությունները ստուգում են կազմակերպել տեղի մշակութային մասունքները և հայտնաբերել փլուզման վայրը: Տեղադրվել է առաջնային պաշտպանություն, վերանորոգման և վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Երկրաշարժը տեղի է ունեցել սակավ բնակեցված տարածքում, սակայն մի քանի խոշոր քաղաքներ զգացել են ցնցումները: Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն ինը մարդ վիրավորվել է, որոնցից ութը դուրս է գրվել հիվանդանոցից, մեկը դեռ հսկողության տակ է։