|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հռոմի Կոլիզեումի պատի վրա իր եւ իր ընկերուհու անունը գրած բրիտանացի զբոսաշրջիկը հայտարարել է, որ չի իմացել հուշարձանի հնության մասին։ Նա ներողություն է խնդրել եւ նամակ հղել Հռոմի դատախազությանն ու քաղաքապետարանին։
«Խորին ամոթով խոստովանում եմ, որ հուշարձանի հնության մասին իմացել եմ միայն այն բանից հետո, ինչ, ցավոք, տեղի ունեցավ»,-նամակի բովանդակությունը մեջբերում է Il Messaggero թերթը։
Հունիսի վերջին Reddit-ը հոլովակ է հրապարկել, որում պատկերված երիտասարդը բանալիների կապոցի օգնությամբ կատարում է «Ivan+Hayley 23» գրությունը անտիկ ֆլավիական ամֆիթատրոնի աղյուսե պատին:
Հռոմի դատախազությունը տղամարդու նկատմամբ հետաքննություն է սկսել մշակութային արժեքին վնաս հասցնելու մեղադրանքով: