|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր կառավարության նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանըւ ներկայացրեց որոշում, ըստ որի` նախատեսվում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքի մասնակի վերանորոգման համար հատկացնել 7 միլիոն դրամ:
«Անցած տարի տանիքի մի հատվածը մենք վերանորոգել ենք, հաջորդ հատվածի համար է հիմա խոսքը գնում, որտեղ վերանորոգման խնդիր կա»,- ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Վատ ա էլի, որ հատված-հատված եք վերանորոգում, չէ՞ որ լուրջ փողեր ենք ծախսել, ավստրիական վարկ ենք ծախսել»: