Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Թուրքը մետր առ մետր մտնում է Սյունիք
Իշխանությունը դիակ է. հայրենիքի սահմանը պահում են սյունեցիները
Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։
Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ, սակայն թուրքերը սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք.
«Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կորպուսի հրամանատարին, Սյունիքի երկրապահի նախագահ՝ Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել: Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղաները: Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք, չենք թողել, որ առաջ գան»,-պատմում է Արավուսի գյուղապետը:
Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով.
«Բաքվից գեներալներ են եկել,ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մեր հողը: Սպառնում էին՝ մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերը, անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»,-ասում է գյուղապետը՝ հավելելով, որ չնայած այս ամենին, Արավուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:
Գյուղապետի խոսքով՝ երեկ են նահանջել 800մ.
«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը: Պահանջում էին նաև 500մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գծելու»,- ասում է Ա. Հովսեփյանը:
Գյուղապետից հետաքրքրվեցինք՝ ու՞մ է դիմել, պետական մարմիններից ո՞վ է մասնակցել սահմանագծման աշխատանքին, վերջինս էլ պատասխանեց.
«Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ են այդ մասին խոսել, կառավարությունը չի՞ լսել դրա մասին: Ոչ մեկ չի եկել, ես զարմացած եմ: Մեր հնարավորություններով ենք փորձել խնդիրը լուծել, բայց մի շաբաթ ադրբեջանական հողում մնալ հեշտ բան չի, մեր ուժերից վեր էր: Սահմանապահներն էլ չեն միջամտել, երևի դա իրենց գործը չի»,-պատմեց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը»: