Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
90-ականներին արևմուտքը գիտակցաբար քանդեց Սովետական Միությունը։ Այսօր նույն արևմուտքը, բայց արդեն անգիտակցաբար, այն վերակառուցում է։
Աշխարհն անդառնալիորեն փոխվում է։ Միաբևեռ ղեկավարման դարաշրջանը մոտենում է ավարտին։ Այս պահի դրությամբ արևմուտքի միակ դեռևս աշխատող գործիքը դոլարն է, բայց այն ևս ծանր ժամանակներ է ապրում։ Ջին Շարպի հեղափոխություններով տարված լիդերները շուտով կհասկանան, որ Շարպը սովորացրել է, թե ինչպես իրականացնել գունավոր հեղափոխություններ, բայց և ոչինչ չի գրել արդյունքների կառավարման մասին։ Իսկ այ արդյունքների կառավարման մասով արևմուտքում լուրջ ճգնաժամ է։
Ղազախստանում այսօր կատարվողը պայմանավորված է Մոսկվայից արևմուտքին հնչեցված վերջնագրով։ Այլ բառերով ասած` արևմուտքի ուժի ցուցադրում։ Բայց դե կրկին` փողոց մարդ լցնել կարող եք, նույնիսկ իշխանություն փոխելն է մեկ-մեկ ստացվում, իսկ այ վերջնական նպատակին հասցնել ոչ։ Արևմուտքը չի խնայում ո՜չ մարդկանց, ո՜չ էլ երկրները, իր նպատակներին հասնելու համար։ Ուկրաինան կազմաքանդված է, Վրաստանը` թրքացած։
Թե ուր ենք մենք գնահատեք ինքներդ...
Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն