կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-26 10:09
Քաղաքական

ԵՊՀ 100 դասախոս վերջնագրով գնացել են Արամ Սիմոնյանի տուն. «Ժողովուրդ»

ԵՊՀ 100 դասախոս վերջնագրով գնացել են Արամ Սիմոնյանի տուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս 100 հոգի` երիտասարդ դասախոսներ, գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան եւ պահանջել են թոշակառու դասախոսներին եւ գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվի դասադուլների շարքը:

Սիմոնյանը ասել է, որ կգնա այդ քայլին, սակայն որոշ ժամանակ անց իր մտերիմների շրջապատում ասել է, որ կրճատումներ չի անի` «որեւէ մեկի հացին վայիս չի լինի»: Ըստ մեզ հասած լուրերի` նա ասել է, որ սեպտեմբերին հրաժարական կտա, իսկ ամենահավանական թեկնածուն համարվում է ԵՊՀ Արեւելագիտական ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նշենք, որ այս ֆակուլտետում է դասավանդում նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Մելքոնյանը մեզ հետ զրույցում էլ նշել է, թե իր՝ ռեկտոր դառնալու մասին առաջին անգամն է լսում: «Ռեկտոր կարող է դառնալ գիտությունների դոկտորը, իսկ ես գիտությունների դոկտոր չեմ, բայց պատրաստվում եմ պաշտպանել, բայց դա ենթադրվում է աշնանը»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: