կարևոր
1786 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-07 17:57
Քաղաքական

Արցախում կատարվողը ոչ միայն Ադրբեջանի մեղքն է, այլև Միացյալ Նահանգների

Բայդենն ԱՄՆ այն նախագահն է, որը ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, իսկ իր աչքի առաջ տեղի ունեցող ցեղասպանությունը չի ճանաչում: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակի Կառավարական գործերի ղեկավար Թերեզա Երեմյանը:

«Եթե Օկամպոյին լսենք, կտեսնենք՝ ինքը ոչ թե Ադրբեջանին է մեղադրում, այլ ասում է , որ Միացյալ Նահանգները, տեսնելով, որ ցեղասպանություն է տեղի ունենում Արցախում, լռելով, հանցակից է դառնում Ադրբեջանին: Բայդենն ԱՄՆ այն նախագահն է, որը ճանաչել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը, իսկ իր աչքի առաջ տեղի ունեցող ցեղասպանությունը չի ճանաչում»,- ասել է Թերեզա Երեմյանը:

Նրա կարծիքով՝ Օկամպոյի խոսքը հիմա առավել քան կարևոր է, որովհետև ասվում է, որ Արցախում կատարվողը ոչ միայն Ադրբեջանի մեղքն է, այլև Միացյալ Նահանգների:

«Բանակցություններ են տեղի է ունենում Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների միջև, թե ինչ ապագա կունենա Արցախը: Կարևոր է՝ ԱՄՆ նախագահը մի ճնշում զգա, որ ինքը բանակցությունների սեղան պետք է բերի ոչ թե Հայաստանին ու Ադրբեջանին, այլ Արցախին պետք է ձայն տա, որովհետև այդ պետության մարդիկ են ճնշվում այս շրջափակման մեջ»,- եզրափակել է Երեմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում