|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իմ դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ ընդդիմադիր գործունեությանս խոչընդոտելու նպատակով։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով իր գործով այսօր կայացած դատական նիստին։
«Փորձ է արվում մարդկանց համոզել, որ նրանք սկսեն չհավատալ սեփական աչքերին։ Սրանք չեն հասկանում, որ մարդիկ տեսնում են ամեն ինչ ու հասկանում են, որ տեղի ունեցողը ծաղր է թե՛ արդարդատության, թե՛ իրավունքի, թե՛ տղամարդկության, թե՛ բարոյականության նկատմամբ։ Այսօրվա դատական նիստը հերթական անգամ փաստեց, որ ինձ հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, միտված խոչընդոտելու իմ քաղաքական ընդդիմադիր գործունեությանը»,- գրել է Քոչարյանը: