|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Մերձավոր Արևելքում կատարվողը չի կարող չանհանգստացնել Հայաստանին: Այդ տարածաշրջանը տուն է եղել հայկական մեծ սփյուռքի համար. RT-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանը կառուցում է իր արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգության ռազմավարությունը և ռազմական դոկտրինը` ելնելով դրանից, որ մենք չենք ցանկանում աշխարհը սև ու սպիտակ տեսնել: Մենք չենք ցանկանում նոր բաժանարար գծեր տեսնել: Մենք փորձում ենք հատման թեմաներ որոնել, որոնք անհրաժեշտ են ինչպես Արևելքի, այնպես էլ Արևմուտքի երկրներին»,- ասել է նա:
«Այն, ինչ կատարվում է այսօր Սիրիայում, չի կարող չանհանգստացնել յուրաքանչյուր հայի: Հալեպում մինչ օրս գոյություն ունի հայկական խոշորագույն գաղթօջախներից մեկը: Հայաստանը միակ երկիրն է, որի հյուպատոսությունը շարունակում է աշխատել Հալեպում»,- ասել է Սարգսյանը: