|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն այսօր ԱԺ-ում հնչեցված մտահոգությունների հետ կապված:
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած ՀՀ ՊՆ հաշվետվության շրջանակներում հնչեցված մտահոգությունների և հրապարակային մտքերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է դիմել ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն ստուգելու հնչեցված հայատարարությունների արժանահավատությունը՝ անհրաժեշտության դեպքում քրեաիրավական գնահատական տալու այդ հրապարակային հայտարարություններին։
Ինչ վերաբերում է հնչեցված որոշ մտահոգություններին, կապված ռազմարդյունաբերության ոլորտում առևտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտելու հետ, արձանագրում ենք, որ ռազմարդյունաբերության ոլորտում ներդրումներն, օրենքով սահմանված կարգով, իրականացվել են ՀՀ ՊՆ անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ, այդ թվում՝ բարձրաձայնված կազմակերպությունների կողմից»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: