|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Թուրքիան և Միացյալ Նահանգները կքննարկեն F-35-ի խնդիրն այս տարվա սկզբին կայանալիք հանդիպմանը, որը, հավանաբար, տեղի կունենա Վաշինգտոնում. հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«F-35-ի հետ կապված՝ ԱՄՆ պատվիրակությունը հոկտեմբերին ժամանել էր Թուրքիա։ Մեր պատվիրակությունը կրկին կքննարկի այս հարցը տարեսկզբին: Այս հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Վաշինգտոնում։ Մենք հստակ հայտնել ենք մեր դիրքորոշումը ամերիկյան կողմին, սպասում ենք արդյունքներին»,- Աքարի խոսքերն է մեջբերում Hurriyet թերթը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ F-35 կործանիչների մատակարարման ծրագրից նրա դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պատճառով։