|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ազովստալ»-ից մոտ 1000 ուկրաինացի զինվոր է հանձնվել. հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Մարիուպոլում ազգայնական «Ազով» ստորաբաժանման զինյալները և «Ազովստալ» գործարանում արգելափակված ուկրաինացի զինծառայողները շարունակում են հանձնվել: Անցած 24 ժամվա ընթացքում 694 զինյալ է հանձնվել, այդ թվում՝ 29-ը վիրավոր», - նշել է ՊՆ-ն՝ ընդգծելով, որ մայիսի 16-ից 959 զինվոր է հանձնվել, այդ թվում՝ 80 վիրավոր, որից 51-ը՝ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող, տեղավորվել են քաղաքային հիվանդանոց Նովոազովսկում։