Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Թուրքիան շարունակում է նախապատրաստական աշխատանքները Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայման համար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք շարունակում ենք փորձարկել և պատրաստել համակարգերը՝ մեր ծրագրերին համապատասխան: Մենք կկիրառենք Ս-400-ը այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի որոշ անդամներ կիրառում են Ս-300»,- նրա խոսքերը մեջբերում է Anadolu-ն:
Բացի այդ՝ Աքարը հիշեցրել է, որ Թուրքիայի առաջարկը ԱՄՆ-ի հետ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու համար`Ս-400- ի և ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների համատեղելիությունն ուսումնասիրելու համար, ուժի մեջ է:
Նոյեմբերի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարք Քուփերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, կապված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման հետ, մնում է: