|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոսել է ուկրաինական ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքի վրա հարձակումների մասին, փոխանցում է tvzvezda.ru-ն։
Նրանցից բացի, ռուս զինվորականները խոցել են հակառակորդի զինամթերքի պահեստները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ կրակից վնաս է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և զինտեխնիկայի կենտրոնացվածությանը 146 շրջաններում։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։