Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք ամսվա ընթացքում կորոնավիրուսով անհայտ աղբյուրից վարակման առաջին տեղային դեպքը հայտնաբերվել է Հոնկոնգում։ Վարակվածը 42-ամյա տղամարդ է, որը բնակվում է հեռավոր շրջանում, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչ Ալբերտ Աուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական համաճարակային հետաքննությունը ցույց է տվել, որ նա վարակի բարձր ռիսկի վայրեր չի այցելել եւ չի շփվել հաստատ վարակ ունեցող պացիենտների հետ»,- նշել է բժիշկը։ Նրա խոսքով՝ դա կարող է վկայել այն մասին, որ հասարակությունում ի հայտ են եկել վիրուսի ծածուկ կրողներ։
Մասնավորապես, տղամարդը չի գնացել ռեստորան առեւտրային կենտրոնում, որտեղ օրերս կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման շղթա է առաջացել, որի աղբյուրը ավիաընկերության անձնակազմի անդամն է եղել։
Ինչպես պարզաբանում են փորձագետները, քովիդի նոր տեղային բռնկումը հոծ բնակեցված մեգապոլիսում կարող է խախտել իշխանությունների՝ մայրցամաքային Չինաստանի հետ սահմանը բացելու ծրագրերը՝ քաղաքացիների առանց կարանտինի ուղեւորությունների համար։