|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերն աճել են՝ հասնելով 414-ի. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ միայն 1 օրում գրանցվել է վարակման 2345 դեպք:
Հավելվում է, որ փետրվարի 3-ին հաղորդվում էր մահվան 361 դեպքի և 17.205 վարակվածի մասին:
Հիշեցնենք, որ նորագույն տեսակի վիրուսն առաջին անգամ ի հայտ է եկել դեկտեմբերին Չինաստանի Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում: Չինացի մասնագետները հաստատել են կասկածները, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:
Չինաստանի իշխանությունները հայտարարություն են տարածել, որի համաձայն, Ուհանում հիվանդների թիվն այնքան է ավելացել, որ որոշվել է մի քանի օրում նոր հիվանդանոց կառուցել կորոնավիրուսի վարակակիրներին բուժելու նպատակով: