Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոր տիպի կորոնավիրուսով վարակման եւս 28 284 մարդ է հայտնաբերվել Ռուսաստանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Մոսկվայում մեկ օրվա աճի ցուցանիշը կազմել է 6620 մարդ:
Մեկ օրվա ընթացքում երկրում COVID-19-ի հետեւանքով մահացել է 552 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 54 778-ի:
Ապաքինվել եւ դուրս է գրվել 2 միլիոն 450 829 պացիենտ, այդ թվում՝ 24 390 մարդ վերջին մեկ օրվա ընթացքում:
ՌԴ-ում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 3 մլն 050 248 դեպք:
Նոր դեպքերը հայտնաբերվել են Ռուսաստանի բոլոր 85 շրջաններում: Մոսկվային հաջորդում է Պետերբուրգը 3 761 աճով, եւս 1 609 դեպք՝ Մերձմոսկվայում, 499՝ Նիժեգորոդսկի շրջանում, 398՝ Պսկովի շրջանում, 409՝ Սվերդլովսկում, 390՝ Վորոնեժի շրջանում, 393՝ Ռոստովում, 357՝ Վոլգոգրադում, 350՝ Ղրիմում, 333՝ Պերմում, 326՝ Կրասնոյարսկում, 311՝ Սամարայի շրջանում: Մնացած սուբյեկտներում դեպքերի թիվը 300-ից պակաս է:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 80,3 միլիոն դեպք: Առաջատարները ԱՄՆ է, (18,9 մլն), Հնդկաստանը (10,1 մլն) եւ Բրազիլիան (7.4 մլն): Ռուսաստանը գտնվում է չորրորդ հորիզոնականում, որին հաջորդում է Ֆրանսիան (2,6 մլն) եւ Մեծ Բրիտանիան (2,2 մլն)