|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 4.993 մարդով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 995 319-ի. հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2 405-ով, ընդհանուր առմամբ բուժվել է 809 387 մարդ: Շտաբի տվյալներով՝ ապաքինվածների մասնաբաժինը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 81.3 տոկոսը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվն ավելացել է 83-ով` նախորդ օրվա 68 դեպքի համեմատ, կորոնավիրուսային վարակից, ընդհանուր առմամբ, մահացել է 17176 մարդ: