կարևոր
3115 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 17:28
Իրավական

Տեղեկություններն անհայտ աղբյուրից են․ դա չի կարող մեղադրանքի հիմք հանդիսանալ․ Սուրեն Մանուկյան

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջևան քաղաքի նստավայրում տեղի է ունեցել ԱԺ նախկին պատգամավոր, դաշնակցական Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։ Նշենք, որ հիշալ դատական գործը գտնվում է ապացույցների հետզոտման փուլում։

«Էսօր քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ինձ այն էն հիմքով, որը գոյություն չունի, իսկ օրենքը հստակ ասում է՝ քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել, եթե հանցանքի մասին տեղեկությունները ստացվել են անհայտ աղբյուրից․ էսօր անհայտ աղբյուրից ստացված տեղեկությունը հիմք է հանդիսացել ոչ միայն քրեկան վարույթ նախաձեռնելու հանար, այլև՝  մեղադրանք է առաջադրվել, դրան էլ գումարած՝ գույքային մասը․․․ Այսինքն ինչի՞ց ենք խոսում, ի՞նչ օրենքից, ի՞նչ բանից, նույնիսկ, իրավունք չի ունեցել քրեական վարույթ նախաձեռնի․ քրեական վարույթը նախաձեռնել է, մեղադրանքն առաջադրել է, էսօր էլ ասում է, թե արտահայտություն եմ արել ․․․ իսկ եթե հանրային մեղադրողը շատ արագ ուզում է պարզել էդպիսի բան եղել է, թե՝ ոչ՝ Խաչատուր Քոքոբելյանի հեռախոսը թող վերցնեն փորձաքննության ենթարկեն ու տեսնեն տվյալ ժամանակահատվածում  ի՞նչ կապ են ունեցել իրար հետ», -դատարաում հայտարարեց Սուրեն Մանուկյանը։
 

Նշենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես ափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հավելենք, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանները բազմիցս հայտնել են, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։
 

Մանրամասն՝ տեսանյութում։