|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անցած օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման 7 դեպք եւ հիվանդության 29 ասիմպտոմատիկ կրող է գրանցվել, 9 հիվանդ է առողջացել է, մահվան դեպքեր չկան. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Չինաստանի առողջության պետական կոմիտեի հաղորդագրությանը հղումով։
Նշվում է՝ բոլոր նոր դեպքերը ներկրված են. հինգը՝ Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում, մեկը՝ Շանհայում, եւ մեկը՝ Ֆուցզյան նահանգում:
Հիշեցնենք՝ Չինաստանում համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82992 դեպք, վերականգնվել է 78.227 մարդ, 81-ը դեռ հիվանդանոցներում է, 4.634 մարդ մահացել են: Ներմուծված դեպքերը 1731-ն են, 1685 մարդ առողջացել է: