Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանչին կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։ Ռավանչին Անվտանգության խորհրդի նախագահին նամակ է հղել Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցի առնչությամբ. հայտնում է «մՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Սոլեյմանին նշանակալի դեր է խաղացել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ուստի նրա սպանությունը «մեծ նվեր» էր ԻՊ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված այլ խմբավորումների համար։
«Հաշվի առնելով այս ահաբեկչական գործողության սարսափելի հետևանքները միջազգային խաղաղության և անվտանգության համար՝ Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր կանոնադրական պարտավորությունները և պատասխանատվության ենթարկի Միացյալ Նահանգներին և Իսրայելի ռեժիմին այս ահաբեկչությունը ծրագրելու, դրան աջակցելու և իրականացնելու համար»,- նշել է Իրանի մշտական ներկայացուցիչը։
Ըստ Ռավանչիի՝ իրանցի զինվորականները վճռական են շարունակել Սոլեյմանիի ուղին՝ ակտիվորեն օգնելով տարածաշրջանի երկրներին և կառավարություններին, համաձայն նրանց խնդրանքների, պայքարելու տարածաշրջանում օտարերկրյա աջակցություն վայելող ահաբեկչական խմբավորումների դեմ՝ մինչև դրանց ամբողջական վերացումը:
Ղասեմ Սոլեյմանին և իրանամետ շիա աշխարհազորային «Հաշդի Շաաբիի» ղեկավարի օգնական Աբու Մեհդի ալ Մուհենդիսը սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում հրթիռակոծության հետևանքով։ Հրթիռային հարձակումը ավտոշարասյան վրա, որում գտնվել է գեներալը, պատվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սոլեյմանին Իրանի քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից էր այնպիսի երկրներում, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան և Լիբիան: