| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ֆրանսիան նախատեսում է Իսրայելից բացատրություն պահանջել այն բանից հետո, երբ պարզվել է, որ իսրայելական NSO ընկերության կողմից մշակված Pegasus ծրագիրը կիրառվել է նախագահ Էմանուել Մակրոնին լրտեսելու համար: Այս մասին հայտնում է The Jerusalem Post կայքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած հետաքննության մեջ ներգրավված աղբյուրներ:
Ըստ հաղորդագրության՝ «կան ազդակներ», որ Փարիզը մտադիր է Իսրայելից բացատրություն պահանջել այն մասին, թե ինչպես է հրեական պաշտպանության նախարարությունը կարողացել թույլատրել ծրագրակազմի արտահանում այլ երկրներ և այլ սուբյեկտների, որոնք կիրառել են այն ընդդեմ Ֆրանսիայի շահերի:
Իսրայելական «Դետալներ» կայքը գրում է, որ սպասվում է, որ Ֆրանսիան Իսրայելին մի քանի տհաճ հարցեր կտա: Մասնավորապես` արդյո՞ք Իսրայելի կառավարությունը մտադիր է հետաքննություն սկսել NSO-ի գործունեության վերաբերյալ, ո՞ր մակարդակում է տեղի ունենալու հետաքննությունը, և ո՞վ է վերահսկելու ապագայում ծրագրակազմի արտահանումը:
Վերջերս սկանդալ էր սկսվել իսրայելական NSO-ի շուրջ (ընկերությունը վաճառում է Pegasus ծրագրակազմը, որը լիարժեք հասանելիություն է տալիս սմարթֆոնների նկատմամբ): Amnesty International-ի և Forbidden Stories վերլուծաբանները հետաքննություն են հրապարակել. իսրայելական ծրագրակազմը կիրառվել է լրագրողների և իրավապաշտպանների, քաղաքական գործիչների լրտեսելու համար: Այն անհատների թվում, որոնց սմարթֆոններին կարելի էր հետևել Pegasus ծրագրակազմի միջոցով, ԶԼՄ-ները նշել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ին, ինչպես նաև Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրիին ու Իրաքի և Հարավային Աֆրիկայի նախագահներին:
NSO-ն կտրականապես հերքում է այդ պնդումները: