Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին անցած տարիների իրադարձությունների համար: Այս մասին նա ասել է չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում` մեկնաբանելով օգոստոսի 29-ին Քաբուլում ԱՄՆ-ի օդային հարձակումը, որի հետևանքով զոհվել էր 10 մարդ, այդ թվում` 7 երեխա:
Մուջահիդի խոսքով` սա միակ նման դեպքը չէ, երբ խաղաղ բնակիչները դառնում են ԱՄՆ-ի գործողությունների զոհը:
«ԱՄՆ-ն արդեն 20 տարի է` խաղաղ բնակիչներին սպանում է Աֆղանստանում»,- ասել է թալիբների ներկայացուցիչը՝ Վաշինգտոնի գործողությունները որակելով որպես մարդու իրավունքների խախտում:
Մուջահիդը նշել է, որ նման իրադարձությունները հանգեցնում են հումանիտար աղետի:
«Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվի անցյալի իրադարձությունների համար: Սպանությունն ու ճնշումը փոխհատուցելու համար նրանք պետք է սկսեն համագործակցել աֆղան ժողովրդի հետ»,- ասել է նա: