|
Փոխարժեքներ
25 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Իսլամական երկրները պետք է դիմադրեն Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին իր ելույթում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։
«Իմ խորհուրդը իսլամական երկրների ղեկավարներին, հատկապես Արևմտյան Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկրներին, հետևյալն է. ճանաչեք ձեր իրական թշնամուն և, բացահայտելով նրանց ծրագրերը, դիմադրեք նրանց», - Իրանի պետական հեռարձակողը մեջբերել է Խամենեիի ելույթը։
Գերագույն առաջնորդն իր ելույթում հավելել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը թշնամիներ են ոչ միայն Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի, այլև Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի բոլոր իսլամական պետությունների ժողովուրդների, և նույնիսկ այն պետությունների առաջնորդների, որոնք, ըստ Խամենեիի, Վաշինգտոնի և Թել Ավիվի դաշնակիցներն են։