|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, երդմնակալության արարողությունից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց նա:
«Լեւոն Հովհաննիսյանը ֆինանսական համակարգում բավական մեծ փորձ ունի եւ վստահ եմ, որ ինքը քաղաքապետի առաջին պաշտոնում բավականին մեծաջակցություն է ցուցաբերելու մեր թիմին ու նպաստելու է Երեւանի զարգացմանը»,- ասաց նա` հավելելով, որ մյուս փոխքաղաքապետերի հետ կապված էլ փոփոխություններ կլինեն:
Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ:
Հրաչյա Սարգսյանը նաեւ ասաց, որ իր եկամտի միակ աղբյուրը իր ստացած աշխատավարձն է, անվտանգության աշխատակցի կարիք էլ չունի, իսկ մեքենա վարել չգիտի: