Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տրանսպորտի գինը միտում ունի դեպի բարձրացում, բայց ո՞վ ասաց, որ տրանսպորտը չպետք է թանկանա: Բոլոր տարբերակները քննարկվում են, հանձնաժողովն աշխատում է ծանրաբեռնվածությամբ, բայց թափանցիկ ու հրապարակային. լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Նա նշեց, որ քաղաքային տրանսպորտի գնի հարցերով զբաղվող հանձնաժողովը մոտ մեկ ամսից կավարտի իր աշխատանքները: «Ամբողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ այս սակագնով տրանսպորտ շահագործելն այլևս անհնար է: Ինչպե՞ս պիտի թանկանա, ի՞նչ մեխանիզմներով, այս ամենը հանձնաժողովը քննարկում է՝ արժեհաշվարկ, մեխանիզմներ, մեթոդաբանություն, միջազգային փորձ, կիրառման մեխանիզմներ, ամբողջը քննարկվում է: Նման պարագայում պետք է գնալ դեպի սպասարկման որակի բարձրացման, երթուղային ցանցը պիտի վերանայվի, մեքենաների կահավորանքը, մաքրությունը, ուղևորահոսքի` ժամանակին սպասարկումը, չվերթի, չվացուցակի ժամանակին սպասարկումը, ժամացուցակն առանց խախտելու: Սա հանրային պահանջարկի երկրորդ կարևորագույն բաղադրիչն է»,- նշեց Կամո Արեյանը` հավելելով, որ մետրոյի վրա չի ազդի թանկացումը:
Հարցին` հնարավո՞ր է ուղևորափոխադրման գինը սահմանվի 150 դրամից ավելի, Կամո Արեյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Հանձնաժողով է նստած՝ մասնագետներով, արժեհաշվարկ է իրականացնում... Ամեն հարց քննարկվում է: Աշխարհում դուք չեք գտնի այնպիսի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի, որևէ ծառայության գնի մազաչափ անգամ թանկացումը մեծ ոգևորությամբ ընդունվի: Իսկ օրենքի պահանջը երբ սկսվեց կիրառվել, կիրառվելու է բոլորի հանդեպ` և' ակտիվիստի, և' ոչ ակտիվիստի»: