|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի քաղաքապետն այսօր ըստ էության ակնարկեց, որ մետրոյի «Աջափնյակ» կայարան չի լինելու։
Իհարկե, բոլոր տրամաբանող մարդկանց համար դեռևս 2023 թվականից էր պարզ, որ դա Երևանի ՏԻՄ ընտրությունների քարոզչական փուչիկն էր։
Նույն կերպ պետք է վերաբերվել սրանց խոստացած «խաղաղությանը», քանի որ այն 2026-ի համապետական ընտրությունների համար նույն փուչիկն է։ Հետո արդարանալու են՝ դե, մարդ է, ասել է, ինչպես Սասուն Միքայելյանն էր մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։
Պետք է հասկանալ մի պարզ իրողություն՝ այսօրվա իշխանությունը, վարչապետի գլխավորությամբ, չունի նվազագույն պատասխանատվության զգացում, պատրաստ է, հանուն աթոռի, խաբել ընդհուպ հայրենիքի համար օրհասական հարցերու»։