կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 22:47
Հասարակություն

Մարությանի անտակտ ու անփառունակ խոսնակն էլ գնաց

Մարությանի անտակտ ու անփառունակ խոսնակն էլ գնաց

Հայկ Մարությանի հեռանալը, փաստորեն, իր հետ դրական հետևանքներ էլ է առաջացնում։ Քիչ առաջ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարեց, որ դադարեցրել է աշխատանքը Երևանի քաղաքապետարանում ու շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իր գործընկերներին ու լրատվամիջոցների իր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Ցավոք, մենք՝ լրագրողներս, չենք կարող նույն «անկեղծությամբ» շնորհակալություն հայտնել իրեն համատեղ աշխատանքի համար։

Հակոբը մի խոսնակ էր, որը եկած օրվանից մեծամտացավ՝ մոռանալով իր ոչ այդքան փառահեղ անցյալը, սրեց իր հարաբերությունները գործընկերների հետ, իսկ որոշ դեպքերում ուղղակի անցավ բարոյական, մարդկային ու աշխատանյաին բոլոր սահմանները՝ իրեն դրսևորելով շարքային փողոցայինի պես։ Նա պարբերաբար խոչընդտոում էր լրագրողների աշխատանքը, չէր տրամադրում պատշաճ տեղեկատվություն, իրեն շատ վատ էր պահում լրագրողների հետ շփումներում և այսպես շարունակ։ Նրա սանձարձակ ու էթիկայի սահմաններից դուրս վարքագիծը արտահայտվում էր ոչ միայն լրագրողների հետ հարաբերություններում, այլև նրա ֆեյսբուքյան գրառումներում։

2019 թվականին, օրինակ, նա մի ֆեյսբուքյան քննարկման ժամանակ փողոցային, զզվելի բառապաշարով մեկնաբանություն էր թողել․ «Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»: Քաղաքային կարևոր խնդիրների վրա «խնչած ունեցող» խոսնակին այդ գրառումից հետո պիտակավորեցին որպես «մամլո խնչակ»։ Եվ սա միակ դեպքը չէ, երբ Հակոբ Կարապետյանը, անցնելով մամուլի խոսնակի իր պարտականություններից, անձնական ու քաղաքական գնահատականներ էր հնչեցնում այս կամ քաղաքական գործիչների, լրագրողների և լրատվամիջոցների հասցեին՝ պարբերաբար հայտնվելով կոնֆլիկտային իրավիճակներում։ Կարապետյանը միայն վերջերս որոշեց փոխել իր վարքն ու այլևս նման պահվածքով իրեն չցուցադրել։ Բայց արդեն ուշ էր։

Մենք՝ լրագրողներս, նրանք կհիշենք որպես ամենաանտակտ, ամենաոչպրոֆեսիոնալ ու դժգույն խոսնակներից մեկը։

Աղբոյւրը՝  hraparak.am