կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 15:09
Տարածաշրջան

Թալիշները և լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ազատազրկումն ավելի լավ է, քան հարկադրված պատերազմում անփառունակ մահը. Tolish Media

Թալիշները և լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. ազատազրկումն ավելի լավ է, քան հարկադրված պատերազմում անփառունակ մահը. Tolish Media

Ըստ TolishMedia-ի՝ fmgnews.info կայքը հայտնում է, որ ադրբեջանական բանակն արագորեն կազմալուծվում է: Բանը միայն ղարաբաղյան բանակի հզոր պաշտպանության մեջ չէ, այլ նաև թալիշների, լեզգիների և ավտոխտոն ժողովուրդների այլ ներկայացուցիչների, որոնց Բաքվի բռնապետը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով ավելացնել զոհերի թիվը երկրի բնիկ ժողովուրդների շրջանում:

Այնուամենայնիվ, ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչները չեն ցանկանում զոհվել բռնապետի, նրա ռեժիմի և, առհասարակ, Ադրբեջանի համար: Արդյունքում՝ թալիշ և լեզգի զինվորների ավելի ու ավելի զանգվածային դասալքություններ են լինում անմիջապես առաջնագծից:

Օրինակ՝ Ղըզըլաբադ գյուղ ուղարկված թալիշ զորակոչիկները սկզբում հրաժարվել են մարտի գնալ, որտեղ նրանց ուղարկել էին ադրբեջանցի սպաները, ապա մի քանի հոգանոց խմբով լքել են գյուղը և հետ փախել հայրենի Լերիք: Նրանց հաջողվել է թափանցել ադրբեջանական անցակետերով ու հաջողությամբ հասնել նպատակակետին: Մի քանի նմանատիպ իրավիճակ է առաջացել լեզգիների հետ, որոնք բռնի կերպով ուղարկվել էին մսաղաց:

Առաջնագծից փախուստը Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից հավաքագրվող զինվորների մոտ ավելի ու ավելի տարածված վարք է դառնում, և սա հիմա լուրջ խոչընդոտ է Ադրբեջանի ռազմական հրամանատարության կողմից ռազմական գործողությունների իրականացման համար և նախադրյալներ է ստեղծում հզոր սոցիալական հուզումների և, որպես արդյունք, Ադրբեջանի Հանրապետության գոյության համար: