կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-04 17:45
Քաղաքական

Այ պարտության և թուրքի ոտքը լիզելու մարմնավորում, դու դատվելու ես ու կյանքիդ մնացած անփառունակ օրերը անցկացնես բերդում. Արա Վարդանյանը` Փաշինյանին

Այ պարտության և թուրքի ոտքը լիզելու մարմնավորում, դու դատվելու ես ու կյանքիդ մնացած անփառունակ օրերը անցկացնես բերդում. Արա Վարդանյանը` Փաշինյանին

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զավթած գործակալական ցանցի ներկայացուցիչը շատ ծավալուն հոդված է գրել 44 օրյա պատերազմի սկսվելու վերաբերյալ և փաստացի ուզում է ապացուցել, որ այն անխուսափելի էր։ Դե ինչպես միշտ «նախկիններն են» մեղավոր սցենարով։

Այս կիսամարդուն, չգիտես ինչու, միշտ թվում է, որ իր գրածներն իր պես կիսամարդիկ են կարդում։

Տղա ջան, պատասխանի հետևյալ հարցերին.

1. Ինչո՞ւ իշխանությունը զավթելուն պես փչացրեցիր Հայաստանի հարաբերությունները մեր կարևորագույն դաշնակիցների հետ` Ռուսաստանի և Իրանի.

2. Ինչո՞ւ վարկաբեկեցիր ՀԱՊԿ-ը` ձերբակալելով այդ կազմակերպության քարտուղարին.

3. Ինչո՞ւ օդի պաշտպանության համար նախատեսված զինատեսակների տեղը գնեցիր որևէ բանի չծառայող Սու ինքնաթիռները.

4. Ինչո՞ւ պատերազմի ողջ ընթացքում քո հրամանով Արցախի Նախագահը չէր հանդիպում և չէր համագործակցում Արցախի հերոսների և Նախկին Նախագահների հետ.

5. Ինչո՞ւ հանձնեցիր Շուշին և Հադրութը.

6. Իմանալով բանակի իրական վիճակը, ինչու՞ չկանգնացրեցիր պատերազմը ՌԴ Նախագահի առաջին իսկ առաջարկի ժամանակ, որը ստացել էիր պատերազմի սկզբից 4 օր անց.

7. Ինչո՞ւ 2018-ին ալիևի հետ վերելակում պայմանավորվեցիր իրար վրա չկրակել և թույլ տվեցիր որպեսզի թշնամին առանց որևէ բարդության ինժեներական աշխատանքներ իրականացնի շփման գծի ողջ երկայնքով.

8. Ինչո՞ւ անցած 2.5 տարվա մեջ որևէ անգամ հավուր պատշաճի չես պատասխանել թշնամի երկրի ղեկավարին, ով քեզ բառիս բուն իմաստով ծաղրում էր.

9. Ինչո՞ւ էիր նախաձեռնել Տավության կարճատև ընդարումը։ Ինչու՞ էիր այն դարձրել դրոշակ և ամեն կերպ գռգռում թշնամուն.

10. Ինչո՞ւ էիր ասում, որ Արցախի հարցում ինչ պետք ա, այն էլ բանակցում եմ.

11. Ինչո՞ւ էիր բոլոր կարևորագույն պաշտոնների նշանակել սորոսականներին.

12. Ինչո՞ւ էիր գործ կարում Նախագահ Քոչարյանի վրա.

13. Ինչո՞ւ էիր վարկաբեկել Երկրապահ կամավորական ջոկատը.

14. Ինչո՞ւ ես ցայսօր լռում Նախիջևանի կողմում թշնամուն 2018-ին նվեր տված ահռելի տարածքների մասին.

Եվ ի վերջո, ինչո՞ւ էիր խաբում քո իսկ ժողովրդին, որին խոստացել էիր Արցախի հարցում ամեն մի մանրուքի մասին տեղյակ պահել, ինչո՞ւ։ Չնայած մոռացա, քոնը թուրքերն են, ոչ թե հայերը…

Այ պարտության և թուրքի ոտքը լիզելու մարմնավորում, դու դատվելու ես ու կյանքիդ մնացած անփառունակ օրերը անցկացնես բերդում…

Պատասխան տալու ժամանակը մոտենում է»։