կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 08:40
Հասարակություն

"Պուտին" ակումբի անփառունակ վախճանը

"Պուտին" ակումբի անփառունակ վախճանը

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում չի գործում «Պուտին» ակումբը: Անցած տարվա փետրվարին մեծ շուքով ազդարարվեց այդ ակումբների մուտքը հայ հանրության կյանք, որոնց նպատակը պետք է լիներ հանրայնացնել Ռուսաստանի դեռ այն ժամանակվա վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի գաղափարները: Սակայն ձեւավորվեց մի ակումբ, որի անդամները հնարավորություն ունեին օգտվելու Պուտինի մասին գրականությունից, նրա մասին պատմող վավերագրական ֆիլմեր դիտել, քննարկումներ անցկացնել Պուտինի գաղափարների, սկզբունքների ու ծրագրերի վերաբերյալ: Մի խոսքով՝ ամեն ինչ Պուտինի մասին: Մեր տեղեկություններով, Հայաստանում միակ «Պուտին» ակումբը  փակել է տվել հենց ռուսական կողմը, որը համարում է, որ դրա նախաձեռնողը մեր երկրում՝ Անդրանիկ Նիկողոսյանը, վարկաբեկել է այդ գաղափարը՝ ստիպողաբար, կոպիտ, բռի ու պարտադրանքի միջոցով պուտինիզմը քարոզելու եղանակով: Նա, ըստ նույն շրջանակների, միայն ռուսական գրանտներ է ստացել՝ ոչինչ չանելու դիմաց: Ավելին, նրա անվան հետ կապված՝ անգամ խարդախության դեպք է ի հայտ եկել: Անդրանիկ Նիկողոսյանը հայտնի Վիկտոր Կրիվոպուսկովի հետ համատեղ ստեղծել է նաեւ «Պատվի գործ» հիմնադրամը: ԽՍՀՄ նախկին փոխգնդապետ, Հայաստանում ՌԴ նախկին դեսպանի խորհրդական, «Ռոսսոտրուդնիչեստվո» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, որին լավ են ճանաչում դիվանագիտական համապատասխան շրջանակներում, կարողացել էր հասնել նրան, որ այդ հիմնադրամին ռուսական գրանտային ծրագրերի միջոցով 10 մլն ռուբլի փոխանցվի... 

 

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում: