Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել կա՛մ կառուցել թափանցիկ հարաբերություններ Ռուսաստանի հետ, կա՛մ ընդունել, որ «ահաբեկիչների է ապաստանել»։ Այս մասին Չեչնիայի ղեկավարը գրել է Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատարած «ավազակներն ու սրիկաները» ապաստան են գտնում Թուրքիայում, և այնտեղ հավաքներ ու միջոցառումներ կազմակերպվում, որպեսզի այգիները վերանվանեն ահաբեկիչների անուններով։
Այսպես է Կադրովն արձագանքել Թուրքիայում չեչեն անջատողական նախագահ Ջոհար Դուդաեւի անվան զբոսայգու բացմանը դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Քոջաելի նահանգի Քյորֆեզ փոքրիկ քաղաքում։
Դուդաևը չեչեն անջատողականների առաջնորդն էր, հանդես էր գալիս Չեչնիայի՝ Ռուսաստանից անջատման օգտին։ Հենց նա է ղեկավարել դաշնային ուժերի դեմ ռազմական գործողությունները, որոնք սկսվել են 1994 թվականի դեկտեմբերին։
Կադիրովի կարծիքով՝ ահաբեկիչներն այնքան հանգիստ են իրենց զգում Թուրքիայում, որ «ցինիկ, արհամարհական և սադրիչ հակառուսական ելույթներում չեն խորշում անպաշտպան կանանց նկատմամբ գռեհկությունից»։
Մի քանի տարի առաջ Կադիրովը Էրդողանին խնդրել էր Թուրքիային՝ արտահանձնել Չեչնիայում գործողություն իրականացրած ահաբեկիչներին։