|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայի զինված ուժերը կարող են նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե ահաբեկիչները չհեռանան Թուրքիայի սահմանից. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Սիրիայից սպառնալիքները մեր երկրի դեմ շարունակվում են: Վերջերս վնասազերծվել են ահաբեկիչներ, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստում մեր տարածքում: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում են ստեղծել նոր պատերազմական գոտի սիրիա-իրաքյան սահմանի երկայնքով, որը նոր ողբերգությունների ազդանշան է: Եթե ահաբեկիչները չհեռանան մեր սահմաններից, մենք անցնելու ենք գործողությունների»,- ասել է Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:
Նա հավելել է, որ Թուրքիայի զինված ուժերը ի վիճակի են «մաքրել» Սիրիան բոլոր ահաբեկչական կազմակերպություններից:
Թուրքիան Սիրիայում 2016-2019 թվականներին երեք ռազմական գործողություն է իրականացրել ՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք»։ Թուրքիան բռնազավթել է Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններ, որտեղ հովանավորում է ահաբեկչական տարրերին։