|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը իր Telegram ալիքում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանին՝ Ռուսաստանի Դաշնությանն աջակցելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու համար։
«Ընկերներ՝ ԱՄԷ-ն՝ ի դեմս իմ սիրելի ավագ եղբոր՝ Շեյխ Մուհամեդ բին Զայեդի, և Թուրքիան՝ ի դեմս Թայիփ Էրդողանի, աջակցեցին Ռուսաստանի Դաշնությանը և պաշտոնապես հայտարարեցին, որ չեն ընդունի պատժամիջոցներ բարեկամ գործընկեր պետության դեմ»,- գրել է Կադիրովը։
Նա նշել է, որ երախտագիտություն է հայտնում երկու երկրների ղեկավարներին՝ հարաբերություններին աջակցելու սթափ քաղաքականության համար։
«Մենք՝ Ռուսաստանի Դաշնության մուսուլմաններս, գոհ ենք մուսուլմանական երկրների ղեկավարների այդ խիզախ և ազնիվ արարքից»,- հավելել է Չեչնիայի ղեկավարը։