|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փաստաբան, իրավապաշատպան Արսեն Բաբայանը գրում է.
«Նարեկի ու Վազգենի ձերբակալումը կալանավորման նպատակով որեւէ աղերս չունի քրեական իրավունքի եւ ընդհանրապես իրավաբանության հետ: Այս գործողությունը բացառապես քաղաքական է իր մեջ ընգրկելով թե ընդդիմադիր մեդիան տապալելու եւ թե խորհրդարանական քվեարկության վրա ազդելու նպատակներ:
ԱԱԾ-ի մասնակցությունը, ձերբակալման ձեւը եւ փաստաբանների լիազորություններին խոչընդոտելը հենց ասածիս ամենապարզ հաստատումն են:
Իշխանությունը վաղուց մտել է նախընտրական փուլ եւ այսօրինակ գործողությամբ նպատակ ունի հանրությանը ենթարկել ահաբեկման, որպեսզի կամ մեծամասնությունը չմասնակցի ընտրություններին կամ ահաբեկված լինելով ընտրեն հենց ՔՊ-ին:
Քաղբանտարկյալների քանակը դեռ երբեք այսքան անհաշվելի չի եղել Հայաստանի Հանրապետությունում»։