Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր զանգվածաբար ոտնահարվում է անմեղության կանխավարկածը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ՍԴ բակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, որն ընթանում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի շենքում ՀՔԾ հարցաքննությանը զուգահեռ։
Հ1-ի լրագորղի հարցին, թե «օրինական կաշառք» արտահայտությունը նաև ՀՀԿ-ն է կիրառում, ինչո՞ւ կան ընդհանրություններ հռետորաբանության մեջ, Արծվիկ ՄԻնասյանը հակադարձեց․
«Ես էլ կասեմ՝ ձեր Հ1-ի եթերում անընդհատ այդ ցեխարձակումներն են ընդդիմադիր դաշտին, փորձերը բոլորին միավորել մեկ հարթության մեջ, ավելին, դառնալ իշխանության ամեն գնով քարոզիչը․ դա ճիշտ բան չէ։ Չկա այդպիսի բան՝ հայոց լեզվի մեջ որևէ քաղաքան ուժի կամ քաղաքական խմբավորման սեփականաշնորհած արտահայտություններ չկան։ Անգամ Դաշնակցության կողմից օգտագործվող բազմաթիվ բառակապակցություններ այսօր օգտագործում են բոլորը, դա չի նշանակում, որ բոլորը նույնականացան Դաշնակցության հետ՝ սկսած «երկրորդել բառից», ավարտած՝ «լուսաբանական հարցումներ» արտահայտությամբ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ բոլորը, ներառյալ դուք, դարձաք դաշնակցական»,-ասաց նա։
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ ընդհանրությունը և համոզումը մեկն է՝ նաև գործող իշխանության մեջ գտնվող որոշ գործիչների հետ, դա սահմանդրական Հայաստանի ապահովումն է․ «Չկա որևէ գործողություն, որը անօրինական է և դրանով փորձ արվի հաստատել օրինականություն։ Ցանկացած մեղադրանք, եթե զուրկ է իրավական ընթացակարգերից, չի կարող արդարացնել որևէ նպատակ»,-ասաց նա։
Նաև պարզաաբնեց, որ Դաշնակցության խնդիրը ոչ թե իշխանություն ուզելն է, այլ պահանջելը, որ վերադառնան սահմանադրական կարգ, ոչ թե քաղաքական շահախնդրությունից ելնելով՝ հարուցեն, պահանջեն, պարտադրեն․․․ անտեսելով օրենսդրության, իրավունքի նվազագույն պահանջները։
«Այսօր զանգվածաբար ոտնահարվում է անմեղության կանխավարկածը․ եթե ուզում եք որևէ մեկին հեռացնել որևէ դիրքից, նրա վրա կարում եք մի գործ, ապահովում եք հանրային քարոզչությունը՝ ներառյալ ֆեյքային գրոհները և այդ մարդը դառնում է քավության նոխազ, դառնում է մի սատանա, որի նկատմամբ սկսում են հետապնդումներ»,-մեխանիզմը նկարագրեց Արծվիկ Մինասյանը։
Լրագրողի հարցին ի պատասխան, Մինասյանն ասաց՝ եթե անգամ նախկինում էլ էր այդպես, դա չի արդարացնում այսօրվա վարքագիծը։
Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նաև խնդրին, որ իշխանությունը փորձում է կիրառել "աչք վախեցնելու" մեթոդը։
Ավելի վաղ տեղեկեցարել էինք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։