Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնականի ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու ժամը 16։30-ին, 168.am-ի տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Էրիկ Ալեքսանյանին կրկին կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարանին։
Գլխավոր դատախազության մեր աղբյուրների փոխանցմամբ` փաստաբանին միջնորդավորված վերջնագիր է ներկայացվել. կա՛մ Էրիկ Ալեքսանյանը կհեռանա փաստաբանական ոլորտից, կա՛մ կրկին կկալանավորվի։
Մեր տեղեկություններով ` Էրիկ Ալեքսանյանը հրաժարվել է կատարել դատախազության պահանջը, և այսօր դատախազը որոշել է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել։
Փաստաբանի հետ կապ հաստատել չհաջողվեց. նրա հեռախոսն անջատված էր։
Թե ինչ որոշում կկայացնի դատավոր Վահե Դոլմազյանը, կիմանանք ավելի ուշ։
Հիշեցնենք, որ իշխանությունների սրտի «կալանք տվող» դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է իր լիազորություններն անցնելու և ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու մեջ։
Փաստաբանին ու դատավորի օգնականին ներկայացված է օժանդակելու մեղադրանք։ Երեքն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Երեկ դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և Արուսյակ Ալեքսանյանի կալանքը երկարացրեց ևս 3 ամսով։