կարևոր
19282 դիտում, 8 ամիս առաջ - 2024-01-10 22:45
Արցախ Աշխարհ

Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում. Ալիևը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին

Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում. Ալիևը վերջնագիր է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին բարձրացրել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ու դրա նկատմամբ վերահսկողության հարցը։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների», «Եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը», մենք էլ չենք բացի Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում»,-  սպառնացել է Ալիևը։

Նա նշել է, թե «Զանգեզուրի միջանցքը» չբացելով՝ Հայաստանը «կհայտնվի փակուղում»։

«Եթե ​​իմ նշած երթուղին («Զանգեզուրի միջանցքը») չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը՝ որևէ այլ վայրում։ Այսինքն՝ այդպիսով նրանք միջանցքը չբացելուց ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- ասել է Ալիևը։