կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-20 14:35
Առանց Կատեգորիա

Ախուրյանի ղեկավար ընտրվեց դաշնակցական Արծրուն Իգիթյանը

Ախուրյանի ղեկավար ընտրվեց դաշնակցական Արծրուն Իգիթյանը

Ախուրյան խոշորացված համայնքում այսօր տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ընտրությունը: Համայնքի ղեկավար ընտրվեց «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքների միասնական թեկնածու, ՀՅ Դաշնակցության անդամ Արծրուն Իգիթյանը՝ ստանալով 14 ձայն: «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ստացել է 13 ձայն:

Հիշեցնենք  ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում 2021 թ. դեկտեմբերի 5-ին կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքի անագանու ցուցակը գլխավորող Արծրունի Իգիթյանը և «Հաղթանակ» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Կարեն Արշակյանը ստորագրել էին համագործակցության, համայնքապետի համաձայնեցված թեկնածու առաջադրելու և  տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն։

Չհամակերպվելով պարտության հետ՝ Փաշինյանի իշխանությունը, ինչպես պարտություն կրած մյուս բոլոր  համայքներում, այնպես էլ Ախուրյանում, փորձում էր բռնաճնշումների, վարչական լծակների, վախի, խարդավանքների և այլ նենգ մեթոդներով նվաճել Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնը ևս:

Այդուհանդերձ, վերոնշյալ երկու դաշինքների ղեկավարները և ավագանու ընտրված անդամները, ունենալով բարձր հեղինակություն և դիմակայելով իշխանական բռնաճնշումներին, հավատարիմ մնացին ախուրյանցիների տված քվեին, պայքարեցին մինչև վերջ և թույլ չտվեցին, որպեսզի պարտության և թուրքական օրակարգերի սպասարկու իշխանության կամակատար դրածոն ղեկավարի Ախուրյանը:

 

Վ. Սարգսյան


Տես նաև՝ Ես հաշվետու եմ ավագանուն, ոչ թե մարզպետարանին կամ կառավարութայնը. Ախուրյանի ղեկավարի թեկնածու