Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։
Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 փորձագետներից, Թեհրանի կենտրոնի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Իրանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի 1-ական ներկայացուցիչներից, ինչպես նաև կենտրոնի 2 անդամ պետություններից: Ղեկավար խորհուրդը` անդամ պետությունների հետ, հաստատում է կենտրոնի գործունեության գործողությունների ծրագիրը, մշակում է ծրագրային դրույթներ և կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարածաշրջանային հետագա ծրագրերը:
Տեղեկանք․ Թեհրանի կենտրոնը հիմնվել է 2011թ.՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված համաձայնագրի: Կենտրոնին անդամակցում են Հայաստանը (2015թ.-ից), Իրանը, Իրաքը, Լիբանանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Պաղեստինը, Թուրքիան և Պակիստանը:
Կենտրոնի հիմնական գործառույթներն են 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի դրույթների իրականացումը, ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում տարածաշրջային համագործակցության ապահովումը և ընդլայնումը` համապատասխան բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, կարողությունների հզորեցման աշխատաժողովների կազմակերպումը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման լավագույնփորձի փոխանակումը և կենտրոնի անդամ պետությունների համատեղ հայտերի, միջոցառումների և ծրագրերի կազմակերպումը:
ԱԳՆ