|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Շիրակի մարզի խոշորացված` Ախուրյան համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Ախուրյան համայնքի նախկին ղեկավար, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը: Նա ստացել է 2393 ձայն:
Ախուրյանում ընտրական իրավունք ունեցող 13.379 ընտրողից մասնակցել է 6890 անձ կամ ընտրողների 51.50 տոկոսը:
Խոշորացված Ախուրյան համայնքում, որի մեջ մտնում է 8 համայնք, առաջադրվել էր 6 թեկնածու: Ներկայացնում ենք նրանց ստացած քվեները:
Արծրունի Իգիթյան (ՀՅԴ)` 2393
Կարեն Սերգոյան (ԲՀԿ)` 1512
Համլետ Պետրոսյան (ՀՀԿ)`966
Լևոն Գեղամյան (անկուսակցական)`880
Գերասիմ Համբարյան (անկուսակցական)` 615
Վանիկ Մկրտչյան (անկուսակցական)` 406