|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Այսօր քարոզարշավի շրջանակներում Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանն իր թիմի հետ եղավ Ավան համայքնում: Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը ելույթ ունեցավ, ասելով, որ շատ ուրախ է, որ նորից ընդգրկված է քարոզարշավի կազմում:
«Տարոնի կողքին մենք հավատում ենք, որ նրա ծրագրերը ռեալ ծրագրեր են:Երբ Տարոն Մարգարյանը մի բեռի տակ է մտնում, էդ բեռը թեթևանում է, և մենք երջանկանում ենք: Դրա համար չեմ կարող դիմել, որ նրա օգտին քվեարկեք, ես չպետք է դիմեմ, այլ դուք ձեր բանականությամբ մտածեք, թե երեք թեկնածուներից որի կենսագրությունն է մեզ պատվաբեր, գործ անողի՞, թե՞ փողոցներում թրև եկող բեզդելնիկներին, որոնք քաղաքական ճահճում 25 տարի է` քաղաքականացրել են մեր երկիրը:Ես Տարոն Մարգարյանին միտինգներում չեմ տեսել, ես տեսել եմ, որ նա գիշեր-ցերեկ աշխատել է»,- ասաց նա: