|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի անցագրային ռեժիմի իրավական ասպեկտին, ապա այն պետք է լիովին նման լինի Լաչինի միջանցքի ռեժիմին։ Եռակողմ հայտարարության մեջ (ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարություն) հստակ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ, իսկ Հայաստանը ապահովում է նույն անվտանգ եւ անխոչընդոտ կապը Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն միջեւ»,- ասել է նա երեքշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուֆլիսի ժամանակ: