Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտարարությունը, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, հստակորեն նշում է, որ պետք է հաղորդակցություն հաստատվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Այս հաղորդակցությունը հաստատվե՞լ է: Ո՛չ, նման հաղորդակցության բացումը շատ ժամանակ չի պահանջում: Ճանապարհի ընդհանուր երկարությունը ընդամենը 40 կիլոմետր է: Պատերազմից մեկ տարի անց մենք կառուցեցինք ավելի քան 1000 կիլոմետր երկարությամբ ճանապարհներ՝ թե՛ ասֆալտապատ, թե՛ գրունտային։ 40 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը մեծ խնդիր չէ: Բայց, չնայած դրան, Հայաստանը չի տալիս իր համաձայնությունը: Բանակցություններն անորոշ են: Այսինքն՝ Հայաստանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանները»,- թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք դեռ համբերատար ենք: Թեև մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ մեր համբերությունը սպառվում է: Հետևաբար, մենք Հայաստանին հնարավորություն ենք տալիս կատարելու նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր պայմանները և գործելու պատասխանատվությամբ»,- ասել է թշնամական պետության ղեկավարը:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Ադրբեջանում սկսվել են «Զանգեզուրի միջանցքի» կառուցման լայնածավալ աշխատանքները:
«Զանգելանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, կառուցվում են օդանավակայաններ: Կարծում եմ, որ մեր տարածքում աշխատանքները կավարտենք երկու տարվա ընթացքում, քանի որ այստեղ աշխատանքի ծավալը շատ մեծ է: Հայաստանի տարածքում երկաթգծի և ճանապարհի երկարությունը 40 կիլոմետր է: Դա կարող է տևել 1-1,5 տարի: Մենք սպասում ենք դրան»,- ասել է Ալիևը: