Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի և «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի ծննդյան տարեդարձերը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ միջանցքներում շրջում էր` Արտաշես Գեղամյանի գիրքը թևի տակ դրած: Նա լրագրողներին ասում էր. «Ինձ մենակ պոլիտիկայից հարցեր տվեք»: Ի դեպ, երեկ էլ էր նա այդ գրքով շրջում ԱԺ-ի միջանցքներում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի սեղանին էլ էր դրված Գեղամյանի գիրքը:
Մի քանի օր առաջ էլ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովում, որտեղ պետք է քննարկվեր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, Արտաշես Գեղամյանը հանդիսավորությամբ հայտարարեց, որ ցանկանում է բոլորին բաժանել իր գիրքը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, ինչը հարուցեց որոշ պատգամավորների` Ալեքսանդր Արզումանյանի ու Թևան Պողոսյանի անթաքույց քմծիծաղը, որովհետև պարզ է, որ այդ պատգամավորները, դեմ լինելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, չէին ցանկանա կարդալ այդ գիրքը:
Նշենք, որ դրանից հետո նիստին միացել էր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Գեղամյանըն իր գիրքը Հեֆերնին է՞լ է նվիրել, թե՞ ոչ, հայտնի չէ: