կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-07 10:15
Առանց Կատեգորիա

Չնայած Ծառուկյանի «ոսկորները հաշվելուն»՝ միջանցքներում «հափշտակում էին» նվերները. «Հրապարակ»

Չնայած Ծառուկյանի «ոսկորները հաշվելուն»՝ միջանցքներում «հափշտակում էին» նվերները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կանանց տոնին ընդառաջ, ինչպես ամեն տարի, այս տարի էլ Գագիկ Ծառուկյանի անունից ԱԺ ԲՀԿ-ական աշխատակիցները ծաղկեփնջեր եւ օծանելիք էին մատուցում խորհրդարանի օրենսդիր կանանց։

Ու չնայած իմքայլականները տեղն ընկած տեղը առիթը բաց չեն թողնում Ծառուկյանի ոսկորները «հաշվելու» եւ նրա  ունեցվածքի օրինականությունը կասկածի տակ դնելու համար, երեկ հեղափոխական փափկասուն տիկնայք առանձնակի ոգեւորությամբ էին ընդունում Ծառուկյանի նվերը, ոմանք էլ, չսպասելով, որ նվերը տանեն իրենց աշխատասենյակ, հենց միջանցքներում «հափշտակում» էին այն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում